ՀԱՅ | EN | FR | РУ

Մեր մասին

Հայաստանի Պետանքի Ֆեդերացիան հիմնադրվել է 2004 թվականին և արդեն շուրջ երկու տասնամյակ ներկայացնում է պետանք մարզաձևը Հայաստանում՝ խթանելով դրա զարգացումը և հանրայնացումը։ Ֆեդերացիան, որն անդամակցում է է Պետանքի ու Պրովանսալ խաղերի Միջազգային Ֆեդերացիային և Եվրոպայի Պետանքի Կոնֆեդերացիային, ակտիվ մասնակցություն է ունեցել մի շարք ներհանրապետական և միջազգային միջոցառումներին ու մրցաշարերին։ Նշանավոր պահերից է 2018 թվականին Երևանում անցկացված Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում կազմակերպված ցուցադրությանը ֆեդերացիայի մասնակցությունը, որը բարձր գնահատանքի արժանացավ միջազգային հյուրերի կողմից՝ դառնալով մշակութային ու սպորտային ինքնության ներկայացման փայլուն օրինակ։ Ֆեդերացիայի մարզիկները տարբեր տարիների մասնակցել են միջազգային տարբեր մրցաշարերի։ 2025 թվականի հուլիսի 13-ից 20-ը Իսպանիայի Սանտա Սուսանա քաղաքում կայացած Պետանքի Եվրոպայի առաջնությունում, նետումով խոցման (shooting) անհատական մրցաձևում, Հայաստանի հավաքականի ավագ, ֆրանսիահայ մարզիկ Միշել Հաչադուրյանը ցուցադրեց բացառիկ արդյունք՝ մրցելով 36 պետությունների ներկայացուցիչների հետ և նվաճելով արծաթե մեդալ։ Այս ձեռքբերումը աննախադեպ է հայկական պետանքի պատմության մեջ և նոր որակ է հաղորդում մեր երկրի ներկայությանը պետանքի միջազգային ասպարեզում։