Պետանք (ֆր. Pétanque)՝ ֆրանսիական ծագում ունեցող սպորտային խաղ է։ Այն առաջացել է Ֆրանսիայի հարավում՝ Պրովանս տարածաշրջանում։ Մարզաձևը ձևավորվել է 20-րդ դարի սկզբին: Այն զարգացել է որպես ավելի մատչելի և հեշտ տարբերակ ավանդական բուլ խաղի։ Պետանքը լայնորեն տարածված է Եվրոպայում, հատկապես Ֆրանսիայում, իսկ վերջին տարիներին մեծ ճանաչում է ձեռք բերում նաև այլ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում։ Խաղի նպատակը մետաղյա գնդակները՝ սովորաբար 700-800 գրամ քաշով, հնարավորինս մոտ նետելն է փոքր նպատակային գնդակին՝ կոշոնետին։ Խաղը շարունակվում է մինչև մի թիմ հավաքի նախապես սահմանված միավորներ։ Պետանքը խաղում են հիմնականում ավազապատ կամ մանրախիճով հարթակի վրա՝ անհատական կամ թիմերով (1x1, 2x2 կամ 3x3 ձևաչափով)։ Պետանքի առավելություններից կարելի է նշել հարմարությունը բոլոր տարիքների համար, ինչպես նաև մատչելիությունը և նվազագույն ռեսուրսների պահանջը։