HY | EN | FR | RU

«Տեղի ունեցավ 2025 թվականի Պետանքի Աշխարհի Առաջնությունը»

Սեպտեմբերի 18-ից 21-ը Իտալիայի մայրաքաղաք Հռոմում տեղի ունեցավ 2025 թվականի Պետանքի աշխարհի առաջնությունը։ Ի թիվս 51 պետությունների՝ առաջնությանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետության հավաքական թիմը՝ հետևյալ կազմով Պատվիրակության ղեկավար՝ Վրեժ Խաչիկյան Մարզիչներ՝ Պատրիս Մուրադյան, Ժերար Տավիտյան Խաղացողներ՝ Միշել Հաչադուրյան, Ռիշարդ Հովագիմյան, Էմմա Ռուսսո և Մարիաննա Եղիազարյան Մրցաշարը ներառում էր թիմային և անհատական ձևաչափեր, որոնցում աշխարհի ուժեղագույն մարզիկները պայքարում էին մրցանակային տեղերի համար։