HY | EN | FR | RU

«Ֆրանկոֆոնիայի գավաթ 2025» ընկերական մրցաշար

Հոկտեմբերի 18-ին, քաղաք Երևանում, Լիոնի այգում անց կացվեց Հայաստանի Պետանքի Ֆեդերացիայի կողմից կազմակերպված «Ֆրանկոֆոնիայի գավաթ 2025» ընկերական մրցաշարը, որին մասնակցում էին թվով 10 թիմեր՝ ՀՀ-ում Ֆրանսիայի և Բելգիայի դեսպանատներից, Ֆրանսիական համալսարանից, ՀՀ Փաստաբանների Պալատից, Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրից, Ֆրանս-Հայկական Մասնագիտական Ուսումնական Կենտրոնից, ինչպես նաև այլ կազմակերպություններից: Մրցաշարի հաղթող ճանաչվեց Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրի առաջին թիմը: Երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրին ՀՀ-ում Բելգիայի դեսպանատան թիմը և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան թիմը: